Գլխավոր էջ » Ֆայլեր » Film » 15 |
20.03.2015, 11:44 | |
Во имя отца Ֆիլմը հիմնված է Ջերիի Կոնլոնի գրքի հիման վրա: Այն նկարագրում է 1974 թվականին Գիլֆորդ քաղաքում տեղի ունեցած պայթունն ու դրա հետևանքները: Պայթունի համար անտեղի մեղադրվում և ձերբակալվում է իռլանդացի երիտասարդ, ում փրկելու համար գալիս է հայրը և նույնպես բանտարկվում: Թե ինչպես են վերադասավորվում հոր և որդու հարաբերությունները, հոր անսահման սերը, որդու պահվածքն ու գիտակցումը ամբողջովին կկլանեն ձեզ: Գլխավոր հերոսին (գրքին հեղինակին) մարմնավորում է անչափ տաղանդավոր Դենիել Դել Լյուիսը: Դերասանական խաղի մասին ավելորդ է որևէ բան ասել: В погоне за счастьем Բազմաթիվ դժվարություններից ու հիասթափություններից հետո Կրիսը վերջապես կարողանում է հաղթել ճակատագրին: Թվում էր, թե ոչ մի հույս չկա, որ ամեն ինչ անդունդի մեջ է ու այլևս հնարավոր չէ ելք գտնել: Բայց սերը կյանքի հանդեպ, սերն ընտանիքի հանդեպ, որդու հանդեպ, ցանկությունը լինել օրինակ որդու համար ստիպում են նրան վեր կենալ ու առաջ շարժվել: Անչափ հուզիչ այս ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս Վիլլ Սմիթը: Джон Кью
Չափազանց հուզիչ ֆիլմ, որն անհնար է դիտել առանց արցունքների: Выкуп Թոմը հաջողակ բիզնեսմեն է և ունի շատ գեղեցիկ ընտանիք: Եվ մի օր մի խումբ մարդիկ գողանում են նրա որդուն ու պահանջում 2 միլիոն դոլլար: Թե ինչպիսի պայքար է գնում հանցագործների, ոստիկանների և Թոմի միջև, թե ինչպես է Թոմը դեմ չի գնում իր սկզբունքներին, ու ինչպես են վճարում հանցագործները առևանգման համար, այդ ամենը նկարագրված է հիանալի ֆիլմում, որտեղ իր խաղով հիացնում ու հուզում է Մել Գիբսոնը: Всё путём Ֆիլմը պատմում է 4 չափահաս երեխաների հոր մասին, ով հանգստյան օրերին որոշում է հյուրընկալել իր երեխաներին: Ֆիլմում տեղի ունեցող տեսարաններն ու երկխոսություններն անչափ նուրբ կերպով նկարագրում են երեխա-ծնող հարաբերությունները, ծնողների դասական սխաը՝ երեխաներից պահանջել ավելին, քան նրանք կարող են անել, երեխաների սխալը՝ ծնողներից թաքցնել խնդիրներն ու փորձել երևան ավելի լավը, քան իրականում կան: Ու ծնողի անսահման սերը, ով չնայած ամեն ինչի անմնացորդ նվիրված է իր երեխաներին ու հպարտանում է նրանց ամենափոքր հաջողություններով, ու ցավ ապրում նրանց ամենամանր խնդիրներից: Հոր դերում հանդես է գալիս հանճարեղ Ռոբերտ Դե Նիրոն: | |
Դիտումներ: 256 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |