Գլխավոր էջ » Ֆայլեր » Film » 15 |
20.03.2015, 11:40 | |
Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն ունեին դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան սիրվեց հեռուստադիտողների կողմից և այնքան դրական արձագանքներ եղան, որ անձնակազմը որոշեց ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար և դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ: Վերջերս արդեն իսկ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել են ֆիլմն ընդգրկել փառատոնի օրակարգում, իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ այն մրցանակների է արժանացել: Ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց. «Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ֆիլմը սիրվել ու գնահատվել է ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Դրա մասին են վկայում փառատոնի 2 մրցանակները: Չէի սպասում, որ նման արձագանք կստանա: Այն կարծես իմ հոգու պարտքը լիներ: Մրցանակները խթան են դարձել՝ նոր աշխատանքներ իրականացնելու և ստեղծագործելու»: | |
Դիտումներ: 206 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |