Գլխավոր էջ » Ֆայլեր » Film » 15 |
22.03.2015, 12:19 | |
Պահանջվում է միլիոնատեր, 2010 ![]() Գլխավոր հերոսը՝ Տիգրանը, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Կաշկանդվող ու ամաչկոտ բնավորության պատճառով նա միշտ ձախողում է ծանոթություններն աղջիկների հետ: Այդ ընթացքում Երևան է ժամանում Մոսկվայում բնակվող հայազգի միլիոնատիրոջ որդին` նույնպես Տիգրան անունով: Նա ծրագրել է Երևանում բոլորից թաքցնել իր իրական անձը` ներկայանալով որպես հասարակ մի տղա, նպատակ ունենալով վերջապես անկեղծ սեր գտնել: Սակայն Երևանում ապրում են նրա այցելության նպատակին տեղյակ ընկերուհիներ, ովքեր որոշում են ձեռքներից բաց չթողնել հարուստ ժառանգորդին: Հանգամանքների անհավանական զարգացման արդյունքում երկու Տիգրանները «փոխվում են տեղերով» և… Գլխավոր դերերում են Արմեն Մարությանը, Հովհաննես Ազոյանը և Անի Երանյանը: Փեսացուն կրկեսից, 2011
Մասնագիտությամբ անասնաբույժ, գլխավոր հերոսը` Նարեկը սիրահարված է մի աղջկա, որի հայրը դեսպան է: Հերոսը ժամանում է ամառանոց` ծանոթանալու աղջկա ծնողների հետ` իր հետ բերելով իր սիրելի կապիկ Միկկիին, որին նա փորձում է թաքցնել դեսպանից և դեսպանի կնոջից: Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից` ամառանոցում սկսվում է զարգանալ զվարճալի պատմություն դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի և կապիկ Միկկիի մասնակցությամբ: Այդ զվարճալի և խճճված, արկածներով լի պատմությունը կարծես թե վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որն օգնում է ֆիլմի հերոսներին խուսափել անհաջողություններից և վերգտնել կորցրած սերն ու երջանկությունը: Գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Ռոզի Ավետիսովնան և Սերժ Ավեդիկյանը: Ալաբալանիցա, 2011 Գլխավոր հերոսներ անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցող Սեւակը տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ և իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին, որտեղ ստանում են հանձնարարություն, որի կատարումից էլ կախված է իրենց` կոմայից դուրս գալը: Գլխավոր դերերում են Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանը և Նազենի Հովհաննիսյանը: Poker.am, 2012 Գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ` և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը: Վերջինիս «քթի տակ» պոկերի առաջնության եզրափակիչն է, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել: Նա դիմում է գլխավոր հերոսի օգնությանը, ով, իհարկե, չի կարող մերժել նրան: Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում, ու գլխավոր հերոսը հայտնվում է իր համար ոչ սովորական իրավիճակներում` զվարճալի, վտանգավոր, ռիսկային: Գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը և Խորեն Լևոնյանը: Ես եմ, 2012 Գլխավոր հերոսը երևանցի Տիգրան Առաքելյանն է, որը, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է ծառայության, որտեղ սիրահարվում է զորամասի հրամանատարի դստերը` Արևիկին... Գլխավոր դերերում են Սոս Սարգևյանը, Լևս Դավթյանը, Գնել Ուլիխանյանը և Եվա Ղազարյանը: Կորած մոլորվածը Հայաստանում, 2012 Ֆիլմը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում: Գլխավոր դերերում են Անժելա Սարաֆյանը և Դեյվ Շերիդանը: Եթե բոլորը, 2012
Գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Եկատիրինա Շիտովան, Մհեր Լևոնյանը և Կարեն Ջհանգիրյանը: Քայլ ձիով, 2013 Շախմատի միջազգային առաջնության ժամանակ հայազգի շախմատիստ Տիգրանի մոտ է պատահաբար հայտնվում հնագույն գանձ՝ Լենկ-Թեմուրի սուտակը, որն այդ ժամանակ փորձում էր գողանալ հմուտ գեղ Մուրադը: Մաֆիայի հանձնարարականով Մուրադը հասնում է Հայաստան, որպեսզի վերադարձնի սուտակը: Այստեղից էլ սկսում է սուտակի հետևից զվարճալի ու անակնկալներով ճանապարհային արկածը: Ֆիլմը նվիրված է Մարկ Սաղաթելյանի հիշատակին: Գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Ասել Սագատովան և Մկրտիչ Արզումանյանը: Գարեգին Նժդեհ, 2013 Ֆիլմը պատմում է հայազգի ռազմական և քաղաքական մեծագույն գործիչներից մեկի` սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները։ Գլխավոր դերերում են Արտաշես Ալեքսանյանը, Միխայիլ Եֆրեմովը, Նազենի Հովհաննիսյանը: Սուպեր Մամա, 2014 Ֆիլմի գլխավոր հերոսը տարբեր ուղիներով գումար է աշխատում՝ ոչ ճիշտ ճանապարհով,և գալիս է մի ժամանակ, երբ այդ ճանապարհները սպառվում են, և նա մնում է փողոցում միայնակ: Մի օր նա պատահական թերթում կարդում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ մի բարեգործական կազմակերպություն միայնակ ու լքված մայրերին տուն է տալիս և գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Գլխավոր դերերում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը և Անի Խաչիկյանը: | |
Դիտումներ: 308 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |