Գլխավոր էջ » Ֆայլեր » Film » 15

Նյութերը ենթաբաժնում: 4
Ցուցադրված նյութերը: 1-4

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Պահանջվում է միլիոնատեր, 2010


 

Գլխավոր հերոսը՝ Տիգրանը, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Կաշկանդվող ու ամաչկոտ բնավորության պատճառով նա միշտ ձախողում է ծանոթություններն աղջիկների հետ: Այդ ընթացքում Երևան է ժամանում Մոսկվայում բնակվող հայազգի միլիոնատիրոջ որդին` նույնպես Տիգրան անունով: Նա ծրագրել է Երևանում բոլորից թաքցնել իր իրական անձը` ներկայանալով որպես հասարակ մի տղա, նպատակ ունենալով վերջապես անկեղծ սեր գտնել:

Սակայն Երևանում ապրում են նրա այցելության նպատակին տեղյակ ընկերուհիներ, ովքեր որոշում են ձեռքներից բաց չթողնել հարուստ ժառանգորդին: Հանգամանքների անհավանական զարգացման արդյունքում երկու Տիգրանները «փոխվում են տեղերով» և…

Գլխավոր դերերում են Արմեն Մարությանը, Հովհաննես Ազոյանը և Անի Երանյանը:

Կարդալ շարունակությունը 

15 | Դիտումներ: 307 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Balyan | Ամսաթիվ: 22.03.2015 | Մեկնաբանություններ (0)

Во имя отца

 Ֆիլմը հիմնված է Ջերիի Կոնլոնի գրքի հիման վրա: Այն նկարագրում է 1974 թվականին Գիլֆորդ քաղաքում տեղի ունեցած պայթունն ու դրա հետևանքները: Պայթունի համար անտեղի մեղադրվում և ձերբակալվում է իռլանդացի երիտասարդ, ում փրկելու համար գալիս է հայրը և նույնպես բանտարկվում: Թե ինչպես են վերադասավորվում հոր և որդու հարաբերությունները, հոր անսահման սերը, որդու պահվածքն ու գիտակցումը ամբողջովին կկլանեն ձեզ: 

Գլխավոր հերոսին (գրքին հեղինակին) մարմնավորում է անչափ տաղանդավոր Դենիել Դել Լյուիսը: Դերասանական խաղի մասին ավելորդ է որևէ բան ասել:

В погоне за счастьем

Բազմաթիվ դժվարություններից ու հիասթափություններից հետո Կրիսը վերջապես կարողանում է հաղթել ճակատագրին: Թվում էր, թե ոչ մի հույս չկա, որ ամեն ինչ անդունդի մեջ է ու այլևս հնարավոր չէ ելք գտնել: Բայց սերը կյանքի հանդեպ, սերն ընտանիքի հանդեպ, որդու հանդեպ, ցանկությունը լինել օրինակ որդու համար ստիպում են նրան վեր կենալ ու առաջ շարժվել:

Անչափ հուզիչ այս ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս Վիլլ Սմիթը:

Джон Кью

Ջոնը սովորական ամերիկացի էր, ով փորձում էր հոգալ իր հոգսերն արդար աշխատանքով, լինել հավատարիմ ամուսին ու օրինավոր հայր: Սակայն այս լուսավոր ընտանիքին կյանքն ուժեղ հարված է հասցնում: Պարզվում է, որ նրանց փոքրիկը սրտի արատ ունի: Փոքրիկին վիրահատելու համար բժիշկները մեծ գումարներ են պահանջում: Ջոնն ամեն բան անում է, որպեսզի օրինական ճանապարհով գումար գտնի, սակայն վերջում դիմում է ծայրահեղ միջոցի. պատանդ է վերցնում հիվանդանոցի աշխատակազմին և հիվանդներին ու ստիպում, որ վիրահատեն որդուն:

Չափազանց հուզիչ ֆիլմ, որն անհնար է դիտել առանց արցունքների:

Выкуп

Թոմը հաջողակ բիզնեսմեն է և ունի շատ գեղեցիկ ընտանիք: Եվ մի օր մի խումբ մարդիկ գողանում են նրա որդուն ու պահանջում 2 միլիոն դոլլար: Թե ինչպիսի պայքար է գնում հանցագործների, ոստիկանների և Թոմի միջև, թե ինչպես է Թոմը դեմ չի գնում իր սկզբունքներին, ու ինչպես են վճարում հանցագործները առևանգման համար, այդ ամենը նկարագրված է հիանալի ֆիլմում, որտեղ իր խաղով հիացնում ու հուզում է Մել Գիբսոնը:

Всё путём

Ֆիլմը պատմում է 4 չափահաս երեխաների հոր մասին, ով հանգստյան օրերին որոշում է հյուրընկալել իր երեխաներին: Ֆիլմում տեղի ունեցող տեսարաններն ու երկխոսություններն անչափ նուրբ կերպով նկարագրում են երեխա-ծնող հարաբերությունները, ծնողների դասական սխաը՝ երեխաներից պահանջել ավելին, քան նրանք կարող են անել, երեխաների սխալը՝ ծնողներից թաքցնել խնդիրներն ու փորձել երևան ավելի լավը, քան իրականում կան: Ու ծնողի անսահման սերը, ով չնայած ամեն ինչի անմնացորդ նվիրված է իր երեխաներին ու հպարտանում է նրանց ամենափոքր հաջողություններով, ու ցավ ապրում նրանց ամենամանր խնդիրներից: 

Հոր դերում հանդես է գալիս հանճարեղ Ռոբերտ Դե Նիրոն:

15 | Դիտումներ: 255 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Balyan | Ամսաթիվ: 20.03.2015 | Մեկնաբանություններ (0)

 

Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն ունեին դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան սիրվեց հեռուստադիտողների կողմից և այնքան դրական արձագանքներ եղան, որ անձնակազմը որոշեց ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար և դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ:

Վերջերս արդեն իսկ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել են ֆիլմն ընդգրկել փառատոնի օրակարգում, իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ այն մրցանակների է արժանացել:  Ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց. «Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ֆիլմը սիրվել ու գնահատվել է ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Դրա մասին են վկայում փառատոնի 2 մրցանակները: Չէի սպասում, որ նման արձագանք կստանա: Այն կարծես իմ հոգու պարտքը լիներ: Մրցանակները խթան են դարձել՝  նոր աշխատանքներ իրականացնելու և ստեղծագործելու»:

Աղբյուրը՝ mypage.am

15 | Դիտումներ: 205 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Balyan | Ամսաթիվ: 20.03.2015 | Մեկնաբանություններ (0)

Իրականում Բազզի ընկերուհին աղջիկ չէ: Ռեժիսորը չէր ցանկանում վիրավորել որևէ դեռահաս աղջկա, ուստի ֆիլմի հեղինակները կերպարանափոխեցին գեղարվեստական տնօրենի որդուն:

Ջո Պեշին (Հարրի դերակատարը) մոռանում էր, որ խաղում է ընտանեկան կատակերգությունում, և հաճախ էր արտասանում «fuck» բառը: Ռեժիսորը խորհուրդ տվեց նրան այդ բառի փոխարեն ասել «fridge»:

Ֆիլմին ավելի իրական տեսք հաղորդելու համար Ջո Պեշին ցանկանում էր, որպեսզի փոքրիկ Մակոլեյ Կալկինն իսկապես վախենա իրենից, ուստի փորձում էր որքան հաճախ նրան վախեցնել նկարահանման հրապարակում:

Մի անգամ Պեշին հանկարծակի վնասեց իր փոքրիկ կոլեգային: Դա տեղի ունեցավ այն տեսարանում, երբ հանցագործները կախիչից կախում են Կևինին, իսկ Պեշիի հերոսն ասում է. «Ես պատրաստում եմ կծել նրա մատները՝ մեկը  մյուսի հետևից»: Այդ ժամանակ դերասանն իսկապես կծեց Մակոլեյի մատը այն աստիճանի, որ մատից արյուն եկավ:

«Կեղտոտ հոգիներով հրեշտակները» ֆիլմը, որ նայում էր Կևինը, իրականում գոյություն չունի: Գանգստերական մարտաֆիլմի տեսարանը հատուկ էին նկարահանել, ապա օգտագործել որոշ տեսարաններում:

Դերասան Դենիել Ստերնի (Մարվին) դեմքի սարդն իրական էր: Դրան չվախեցնելու համար Ստերնը ստիպված էր դիմախաղով ձևացնել, թե բղավում է: Ձայնը հետագայում առանձին ձայնագրվեց:

Այն տունը, որտեղ ապրում էր Կևինի ընտանիքը, գտնվում է Լինքոլնի պողոտա 671 հասցեում՝ հարուստների թաղամասում: Երեք հարկանի առանձնատունը վաճառքի հանվեց 2011 թվականին 2,4 միլիոն դոլարով և վաճառվեց 2012-ին 1,585 միլիոն դոլարով: Այժմ տունը տուրիստական տեսարժան վայր է:

Մակոյել Կալկինի եղբայրը՝ Կիրանը, խաղում է ֆիլմում Ֆուլլերի դերը, ով միշտ միզում էր տակը:

«Talkboy» ապրանքանիշի ձայնագրիչն իրականում մեկանգամյա օգտագործման չաշխատող ռեկվիզիտ էր, որ հատուկ ստեղծվել էր ֆիլմի համար: Բայց կատակերգության երկրպագուներն այնքան էին ցանկանում այն ունենալ, որ մի քանի տարուց խաղալիքը հայտնվեց խանութներում:

Տոնածառի «ապակե» խաղալիքներն իրականում կոնֆետներից էին, թեև Ստերնը ապահովության համար ռեզինե հատուկ հարմարանքներ էր կրում:

Մակոլեյ Կալկինն իսկապես նկարել էր այն քարտեզը, որտեղ պատկերված էին թակարդները:



Աղբյուրը՝  mypage.am

15 | Դիտումներ: 194 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Balyan | Ամսաթիվ: 20.03.2015 | Մեկնաբանություններ (0)